-
25.05.2012|
00:39
Արդեն այս կիրակի Վիսենտե դել Բոսկեն կհրապարակի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը պատրաստվող Իսպանիայի ազգային ընտրանու կազմը: Ցավոք, դրանում այդպես էլ տեղ չգտնվեց ազգային հավաքականի ու «Բարսելոնի» հարձակվող Դավիդ Վիլյայի համար, ով 2011-ի վերջին աշխարհի ակումբային թիմերի առաջնության կիսաեզրափակիչում Կատարի «Ալ-Սադդ» թիմի հետ խաղում կոտրեց ոտքը` այդպես էլ չկարողանալով վերականգնվել:
-
25.05.2012|
00:38
ՖԻՖԱ-ն Կոսովոյի ֆուտբոլի ընտրանուն թույլ է տվել իր իրավասության տակ գտնվող բոլոր երկրների ազգային հավաքականների հետ ունենալ ընկերական հանդիպումներ: ՖԻՖԱ-ի գործկոմի այս որոշումն իրավական ուժ է ստացել երեքշաբթի օրը Բուդապեշտում կայացած նիստի ժամանակ:
-
25.05.2012|
00:17
Լեհաստանի սպորտի նախարար Յոհաննա Մուխան կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին փոխի իր իջևանատեղին: Բանն այն է, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Բրիստոլ» հյուրանոցը տեղակայված է նախագահական նստավայրի հարևանությամբ, իսկ այն հանրահավաքներ անցկացնելու լեհերի նախընտրած վայրն է:
-
25.05.2012|
00:12
Թեպետ համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր դասակարգում ունեցող մարզիչներից մեկի` Ժոզե Մոուրինյոյի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ուժի մեջ էր մինչև 2014 թվականը, սակայն մոտավորապես մրցաշրջանի կեսերից սկսեցին շրջանառության մեջ մտնել արքայական ակումբից նրա հնարավոր հեռանալու մասին լուրերը, որոնք ավելի ինտենսիվ բնույթ ստացան մրցաշրջանի ավարտին:
-
24.05.2012|
10:13
Քվեբեկում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի հավակնորդ քաղաքների թիվը նվազեց` հինգից հասնելով երեքի: «Սանրվածների» մեջ են Բաքուն ու Դոհան: «Մրցավազքը» շարունակում են Տոկիոն, Մադրիդն ու Ստամբուլը:
-
23.05.2012|
05:01
Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Լեհաստանի ֆուտբոլի ընտրանին Կլագենֆուրտում ընկերական հանդիպում է ունեցել Լատվիայի հավաքականի հետ ու հաղթել 1:0 հաշվով: Եվրոպական եզրափակչին նախապատրաստվող լեհական ընտրանին հանդես է եկել փորձարարական կազմով: Խաղին չեն մասնակցել ընթացիկ առաջնությունում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բունդեսլիգայի առաջնության չեմպիոն ու գավաթակիր դարձած Պիշչեկը, Լեւանդովսկին ու Բլաշչիկովսկին:
-
23.05.2012|
04:08
Աշխարհահռչակ խորվաթ բարձրացատկորդ Բլանկա Վլասիչն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Լոնդոնի օլիմպիական խաղերը: Ճիշտ է, իր իսկ խոստովանությամբ վերջնական վճիռը նա կկայացնի ամենավերջին պահին, սակայն ակնհայտ է, որ տարեսկզբին կրած ծանր վիրահատությունից հետո վերականգնողական կուրսը ցանկալի ընթացք չունի:
-
22.05.2012|
10:49
Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում մայիսի 23-ին Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականն իր առաջինը խաղը կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ: Հաջորդաբար մեր ֆուտբոլիստների մրցակիցներն են լինելու բելգիացիներն (մայիսի 25) ու իտալացիները (մայիսի 28):
-
22.05.2012|
01:30
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության իններորդ տուրում զարմանալի գոլային ծարավով են աչքի ընկել մրցակիցներին հյուրընկալած տանտերերից երեքը. «Շիրակն» ու «Փյունիկը» չորսական անպատասխան գնդակ են ուղարկել «Արարատի» ու «Բանանցի» դարպասները: Նույնքան անգամ «Իմպուլսի» դարպասը գրավել է նաև «Միկան», սակայն սեփականը չի կարողացել պահել անառիկ: Այստեղ խաղն ավարտվել է 4:2 հաշվով:
-
22.05.2012|
01:28
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մոսկվայում ընթացող Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտի յոթերորդ տուրում իսրայելցի գրոսմայստերը վերջապես կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունն ու անցնել առաջ: Երեսունութերորդ քայլում հայտնվելով անելանելի վիճակի մեջ` սևերով խաղացող աշխարհի չեմպիոնը հարկադրված եղավ ընդունելու իր պարտությունը: Սակայն 8-րդ տուրում Անանդը շատ արագ վերականգնեց հաշվի հավասարությունը: